ԱՄՆ-ն կկազմաքանդվի Բրիտանական կայսրության սցենարով․ կանխատեսում են Չինաստանում

ԱՄՆ-ն կկազմաքանդվի Բրիտանական կայսրության սցենարով․ կանխատեսում են Չինաստանում

Պեկինի Ցինհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Յան Սյուետունը կարծում է, որ Միացյալ Նահանգները կկազմաքանդվի այն նույն սցենարով, ինչ սցենարով որ կազմաքանդվել է Բրիտանական կայսրությունը։

«Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աշխարհի ամենահզոր պետությունն էր։ Նրա անկումը տեւեց երկար, մի քանի տասնամյակ շարունակ»,- նշել է Սյուետունը։

Նա նշել է, որ զարմացած չէ այն պրոցեսներով, որոնք ներկայումս ընթանում են Միացյալ Նահանգներում, քանի որ ժամանակի հետ բոլոր կայսրություններն էլ սկսում են անկում ապրել եւ ոչինչ չի փոխվի առաջիկա հազարամյակի ընթացքում։ Մեծ կայսրությունները, ըստ չինացի մասնագետների, երեք փուլ են անցնում՝ ծաղկում, լճացում եւ անկում։ Չինացի պրոֆեսորը նաեւ ասել է, որ չին-ամերիկյան առաջիկա առճակատումը լինելու է հանուն տեխնոլոգիական գերազանցության։