Ինչպիսի՞ Հայաստանում կուզենայի ապրեն իմ երեխաները

Ինչպիսի՞ Հայաստանում կուզենայի ապրեն իմ երեխաները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասում են մեր սերունդը գրեթե ամեն ինչ տեսել է: Ինքս ինձ հարց եմ տալիս.«Իսկ ինչպիսի՞ Հայաստանում կուզենայի ապրեն իմ երեխաները»: Հիմա փորձեմ պատասխանել
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵՆ ՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՏԵՂ
չկա ԿՈՌՈՒՊՑԻԱ, բայց չկա նաև ՊՈՊՈՒԼԻԶՄ,
չկա ԿՐԻՄԻՆԱԼ, բայց չկա նաև ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ,
չկա ԿԵՂԾԻՔԻ մթնոլորտ, բայց չկա նաև ԱՏԵԼՈՒԹՅԱՆ մթնոլորտ,
երկրի ղեկավարը ԹԱԳԱՎՈՐ ՉԷ, բայց նա նաև ԱՍՏՎԱԾ ՉԷ
չկան օլիգարխներ, բայց չկան նար ՍՐՏԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
չկան ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐ, բայց չկան նաև ԿԻՍԱԳՐԱԳԵՏՆԵՐ
մարդիկ ազատ լինեն, բայց ՈՉ ՍԱՆՁԱՐՁԱԿ
չկան ՓԵՍԱՆԵՐ, բայց չկան նաև ԱՆԵՐՁԱԳՆԵՐ
չկան ԱԴԵԿՎԱՏՆԵՐ, բայց չկան նաև ՈՉ ԱԴԵԿՎԱՏՆԵՐ,
չկան ՊԱԴԱՎԱՏՆԵՐ ու չկան ՊԱԴԱՎԱՏՆԵՐ

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ԱՅԴ ՕՐԸ ՀԵՌՈՒ ՉԷ
#անուղղելիօպտիմիստ»