Հավաքվում են կառավարության շենքի մոտ

Հավաքվում են կառավարության շենքի մոտ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պնդում են՝  չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։

«Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,– ասում են նրանք: