Ողբերգական միջադեպ՝ Իրանում. զոհեր կան

Ողբերգական միջադեպ՝ Իրանում. զոհեր կան

Երեքշաբթի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Իրանի Ռաշտ քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Tasnim-ը։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով 9 մարդ է մահացել։ 

Կատարվածի պատճառները պարզելու նպատակով քննություն է ընթանում: Հրդեհն արդեն մարվել է, նշում է գործակալությունը։ 

Հիվանդները և հիվանդանոցի անձնակազմը տեղափոխվել են այլ բժշկական կենտրոններ։