Ուժի մեջ է մտել վալյուտայի բռնագանձման մասին հրամանագիրը

Ուժի մեջ է մտել վալյուտայի բռնագանձման մասին հրամանագիրը

Ուժի մեջ է մտել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագիրը, որով թույլատրվում է այդ երկրի Ազգային բանկին, պետության տնտեսական անվտանգության համար ստեղծված սպառնալիքների դեպքում սկսել վալյուտայի բռնագանձում։ Բացի այդ, Ազգային բանկը ստանում է իրավունք ամբողջապես արգելել վալյուտայի առքը եւ հաստատել չափ՝ դրամափոխական գործարքների հանդեպ։ Բռնագանձումը ներկայացնելու է իրենից հարկադիր դրամափոխություն բելառուսական ռուբլու՝ ըստ պաշտոնական փոխանակման արժեքի։Ազգային բանկը նաեւ ստանում է իրավունք սահմանափակել ռեզիդենտներին թույլատրել օտարերկրյա բանկերում հաշիվներ բացելու եւ վարելու համար։