ԱՄՆ դեսպանությունը նամակը չի վերցրել

ԱՄՆ դեսպանությունը նամակը չի վերցրել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցներն այսօր տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝ առձեռն հանձնելու ԱՄՆ դեսպանին։ Սակայն դեսպանատան աշխատակիցը ծրարը չի վերցրել՝ նշելով, որ դեսպանատուն նամակ ուղարկելու կարգ կա, այն պետք է ուղարկել էլ. փոստի միջոցով։

«Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր։ Ինչևիցե, մենք ֆիքսում ենք,  որ ցավոք չկարողացանք այն փոխանցել դեսպանատանը»,-ասել է կայքի լրագրող Դավիդ Ֆիդանյանը։

Նամակը հանձնելուց առաջ AntiFake.am կայքի աշխատակիցները նաեւ հարցազրույցներ են տվել դեսպանատան մոտ: