Ինչպես կարող է կանեփը ազդել դեպրեսիայի վրա

Ինչպես կարող է կանեփը ազդել դեպրեսիայի վրա

ԱՄՆ Վաշինգտոնի պետական համալսարանի մասնագետները մասնագետները ուսումնասիրելով կանեփի ազդեցությունը միգրենի եւ գլխացավերի վրա, որոշ հետաքրքիր բացահայտումներ են արել։ Մասնավորապես, պարզվել է, որ կանեփը կարող է դրականորեն ազդել կրիզիսային միգրենի եւ գլխացավի դեմ պայքարում, ընդ որում, ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ ժամանակային կտրվածքով։ Հետազոտությունները հիմնականում կատարվել է Strainprint հավելվածի միջոցով, որը տեղեկություններ է հավաքել օգտատերերից, թե արդյոք նրանք սիստեմատիկ կերպով մարիխուանա օգտագործում են բուժական նպատակներով, եւ եթե այո, ապա ինչ արդյունքներ է այն ունեցել իրենց առողջության վրա, նշված խնդրի հետ կապված։ Պարզվել է, որ կանեփի ծխի ներշնչումը նվազեցնում է գլխացավերն ու միգրենը 47-49 տոկոսով։ Ընդ որում, տղամարդկանց վրա դրական ազդեցությունը շատ ավելի նկատելի է եղել, քան կանանց մոտ։ Կրկին նշենք, որ խոսքը խստագույնս վերահսկվող բուժական նպատակներով կանեփի օգտագործման մասին է։