Ահաբեկչություն Լոնդոնում, հայտնի է ահաբեկչի ինքնությունը

Ահաբեկչություն Լոնդոնում, հայտնի է ահաբեկչի ինքնությունը

Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել բրիտանական մայրաքաղաք Լոնդոնում՝ Լոնդոնյան կամրջի վրա։ Հայտնի է, որ ահաբեկիչը եղել է նախկինում դատապարտված ահաբեկչության համար։ Վերջինիս անունն է Ուսման Խան, 28 տարեկան է։ 2012-18 թթ դատապարտված է եղել ահաբեկչության համար, եւ ազատ է արձակվել, քանի որ «վտանգ չի ներկայացրել հասարակության համար», ըստ բանտային բնութագրերի։ Խանը բնակվել է Ստաֆորդշիր կոմսությունը։ Նա լիկվիդացվել է։ Արյունալի միջադեպից հետո ոստիկանությունը իրականացրել է խուզարկություն նրա բանկության վայրում։ Նա իր խմբակի հետ ներշնչվել է «Ալ Քաիդայով» եւ մտադրություն է ունեցել պայթեցնել Լոնդոնի բորսան, Լոնդոնում գտնվող ԱՄՆ դեսպանատունն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի տունը։ Նախատեսված է եղել նաեւ սպանել երկու հրեա ռաբբիների։