Գիրքը հոգևոր արժեք է և սնունդ

Գիրքը հոգևոր արժեք է և սնունդ

Հայաստանն ու Արցախը 2008 թվականից նշում են գիրք նվիրելու օրը: Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների։

Այն արդեն 14 տարի է համազգային բնույթ է ստացել: Ավանդույթը նաև պահպանվում է  ուսումնական բոլոր հաստատություններում: Ուսանողներն ու դպրոցականները միմյանց, ինչպես նաև իրենց ուսանած ուսումնական հաստատությունների գրադարաններին նվիրում են գիրք: Գիրք միմյանց նվիրում են նաև բոլոր ընթերցասերները:

Տոնի նպատակն ու գլխավոր խորհուրդը` ընթերցանության և գրքի նկատմամբ սերը փոխանցելն է նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնելը գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ 
Գիրքը հոգևոր արժեք է և սնունդ, այն սեփական ժողովրդի  անցյալի միակ վկան է ու պատմիչը: