Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին

Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին

Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկվող էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ դժգոհություններին:

«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է համակարգի ներդրման պատճառով դեղերի գները բարձրանան, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»: