Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4.969 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4.969 նոր դեպք

Անցած մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի դեպքերի քանակը աճել է 4,969-ով, ընդհանուր կազմելով 922 853 դեպք:

«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 84 մարզում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի COVID-19- ով հաստատված նոր 4.969 դեպք, այդ թվում` 1.284-ը (25,8%) առանց կլինիկական դրսևորումների», -այս մասին հայտնում է ՌիաՆովոստին:

Ընդհանուր առմամբ ՌԴ-ում համաճարակի ընթացքում գրանցվել է հիվանդության 922 853 դեպք: Աճի տեմպը կազմում է 0.5% :