Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ Իսրայելում պատերազմը շարունակվում է

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ Իսրայելում պատերազմը շարունակվում է

Իսրայելի վրա հարձակման զոհերի թիվը առնվազն 100 է, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է առնվազն 908 մարդ։

Պաղեստինցիները հայտնում են առնվազն 198 զոհի և ավելի քան 1600 վիրավորի մասին Իսրայելի պատասխան օդային հարվածների հետևանքով, նշում է Haaretz-ը։