Մենք չենք պայքարում իշխանության գալու համար

Մենք չենք պայքարում իշխանության գալու համար

«Եթե գանք իշխանության, պոպուլիզմով չենք զբաղվելու: Չենք մանիպուլացնելու ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը և ո՛չ էլ պարտությունը: Սա կուսակցական հավաք չէ, սա ազգային համախմբման փորձ է: Առաջարկում եմ քննարկել մեր անելիքներն ու գործողությունների հասնել: Մենք չենք պայքարում իշխանության գալու համար», - քիչ առաջ կլոր սեղան հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պատմության ընթացքում երբեք չի եղել մի կարևոր շարժում, որին մասնակցած լինի 100-ից ավելի խելամիտ անհատ: