Հայաստանը ո՞ր հատվածներից է պատրաստ սկսել դելիմիտացիան

Հայաստանը ո՞ր հատվածներից է պատրաստ սկսել դելիմիտացիան

Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա սկսել հետևյալ հատվածում՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս, Այրում։ Հաջորդը՝ ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղը և դիմացը գտնվող Ադրբեջանի մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածը։ ՀՀ-ի կողմից Կիրանց, դիմացը գտնվող ադրբեջանական Ղերեմլի գյուղ։ ՀՀ-ի կողմից Բերքաբեր գյուղ, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ Կիզիլ Հաջիլի գյուղ, ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, 20 տարի առաջ էլ: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նշված գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։ Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ և Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ Բաղանիսը կա, միշտ էլ կմնա այս քարտեզի մեջ, Ոսկեպարը կմնա, Կիրանցը այստեղ է և կմնա, Բերքաբերը կմնա։ Այլ բան, որ սահմանի դելիմիտացիայով պայմանաավորված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված հարցեր կան, և գյուղացիների բոլոր բարձրացված հարցերը լեգիտիմ են: Ընդդիմադիրներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է այդ դեպքում խնդրել, որ ասեն՝ Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը: Ես որևէ ադրբեջանական գյուղի անուն չեմ տվել։ Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ արձագանքեցի՝ հարցնելով՝ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Հիմա օգտվելով առիիթից՝ ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե ինչի պատրաստակամություն ունեն»,- ասել է նա: