Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրել․ ի՞նչ հարց է օրակարգում

Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրել․ ի՞նչ հարց է օրակարգում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դատավորների  ընդհանուր ժողով է հրավիրել։ Նիստի օրակարգում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր հանդիսացող և դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունը։

Հանձնաժողովի չորս անդամի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի լիազորությունները դադարել են՝ հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված։ ԲԴԽ կայքում դատավոր հանդիսացող անդամի թեկնածուների վերաբերյալ տվյալներ առկա չեն, բայց հայտնի է, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն առաջադրվել է։