Պարտադիր սեռա-ճխտաբանության դասաժամերի ու դրանց կոնվենցիաների մասին. Հայկ Մանասյան

Պարտադիր սեռա-ճխտաբանության դասաժամերի ու դրանց կոնվենցիաների մասին. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտադիր սեռա-ճխտաբանության դասաժամերի ու դրանց կոնվենցիաների մասին։

Իմ երեխաները 4 և 5 տարեկան, արդեն տնային տնտեսությունում հասցրել են տեսնել թե ինչպես է խոզը ծննդաբերում, այսօր էլ տղաս ուշադրությունս էր հրավիրում այն հանգամանքին, որ որձ խոզուկը (սև, վիետնամական) բարձրացել է էգի վրա։
Ես ընդամենը ասացի որն է էգը ու որը որձը։ Բարեբախտաբար այլ հարցեր չեղան։)
Սեռական դաստիարակության առջին դասերը պետք է լինեն բնությանն առնչվող մոդելներում։
Երեխան պիտի իմանա համաբնութենական օրինաչափությունները, ու հասկանա, որ մարդը բացառություն չէ։
Ոչ թե յոխելու մասին դասեր անցնի դեռ հաջաթը չկանգնած։
Երեխաներին պետք է հանգստյան օրերին հաճախ տանել ագրոտուրիստական կենտրոններ, որտեղ քայլ առ քայլ կսովորեն այն ամենը ինչ անհրաժեշտ է սեռական դաստիարակություն տալու համար։
Սկզբում կենդանաբանություն, հետո մարդ-անատոմիա և ֆիզիոլոգիա։

Բայց ձեզ կենսաբանությունից դեբիլ զանգվածներ են պետք։ Հա, կենսաբից դեբիլ, սոցիոլոգիայից թերուս զանգվածներ, այդպես չէ՞...»