Իրանում ձերբակալված կանայք ենթարկվում են սեռական բռնության․ CNN

Իրանում ձերբակալված կանայք ենթարկվում են սեռական բռնության․ CNN

Իրանում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված կանայք բանտերում  ենթարկվում են բռնության։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ միջադեպերին ականատես մարդկանց հղումով։

Ձերբակալված կնոջ խոսքով, իրեն 1 օր պահել են ոստիկանական բաժանմունքում, իսկ իր նկատմամբ կատարել են սեռական բռնություն։

Նշվել է նաև, որ ավելի քան 2 ամիս շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 378 մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, շուրջ 15 հազար ցուցարարներ ձերբակալվել են։