Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել

Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին քիչ առաջ բերման են ենթարկել։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ամրամ Մակինյանը․

«Հրատապ
Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,-գրել է Մակինյանը։