Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության: 

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:


    1. բուլեթ – պարբերակ
    2. էնդեմիա – տեղաճարակ
    3. էպիդեմիա – համաճարակ
    4. էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
    5. էքստրակտ – հանուկ, մզուկ
    6. ինստրուկտաժ – հրահանգավորում
    7. ինվենտարիզացիա - գույքագրում
    8. ինտուիտիվ – կանխազգացական
    9. լինք – հղում
    10. կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
    11. կլիենտ – հաճախորդ
    12. կոլաբորատոր – համաշխատող, գործակից
    13. կոլապս – փլուզում, անկում, կործանում
    14. կոնտագիոզ – հպավարակիչ 
    15. կոնֆորմիստ – հարմարվող, համակերպվող
    16. հոսթել – իջևանատուն, օթևան
    17. շնուրոկ - քուղ, կոշկակապ, կոշկաթել 
    18. պանդեմիա – համավարակ, աշխարհավարակ
    19. պլան – 1. ծրագիր, 2. հատակագիծ, 3. նախագիծ
    20. պլանկա – նշաձող
    21. պրոտոկոլ – 1. արձանագրություն, 2. արարողակարգ
    22. ռեաբիլիտացիոն – վերականգնողական
    23. սպոնտան – ինքնաբուխ, հանկարծաբուխ, հանպատրաստից
    24. սփրեյ – ցողիչ
    25. վոյս մեսիջ – ձայնային հաղորդագրություն
    26. վուլգար - գռեհիկ
    27. տրադիցիա – ավանդույթ
    28. տրամպլին – ցատկահարթակ, ցատկատախտակ
    29. տրիվիալ – տափակ, անհամ
    30. ֆիլիալ – մասնաճյուղ


ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ