Նարեկ Զեյնալյանը կարծիք չի հայտնում կորոնավիրուսի պատճառով հանրաքվեն չեղարկելու մասին

Նարեկ Զեյնալյանը կարծիք չի հայտնում կորոնավիրուսի պատճառով հանրաքվեն չեղարկելու մասին

 ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք չհայտնեց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու մասին։ Պարոն Զեյնալյանին հարցնում էինք իբրև բժշկի, ոչ կուսակցականի, սակայն նա ասաց․ «Ես հիմա ոչ մի ինֆորմացիա չեմ կարող տալ, չունեմ այս պահին »։ Մարդկանց, ի վերջո, կարելի է հասկանալ՝ ինչ կարծիք հայտնեն, եթե քաղաքական որոշումը միմիայն Նիկոլ Փաշինյանինն է։ Իսկ նման միտում չկա, դատելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանից։ Ավելին՝ քարոզարշավի գնացած Փաշինյանն անգամ կատակելու տրամադրություն ուներ, որ կորոնավիրուսներին բուժենք տնական օղով։ Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ  կորանավիրուսի վարակակիրն աշխատել է «Թումոյում» և  կենտրոնը 1 ամսով ժամանակավոր փակվել է։