COVID-19-ի համաճարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ

COVID-19-ի համաճարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ

«COVID-19-ը ցույց տվեց, որ բոլորը վտանգված են, երբ առողջությունը սպառնալիքի տակ է»։

Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ G20-ի ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Դարի վատթարագույն առողջապահական ճգնաժամը 6 միլիոն մարդու կյանք խլեց և տրիլիոնավոր դոլարների վնաս հասցրեց առևտրին, զբոսաշրջությանը, բիզնեսին, կրթությանը, աշխարհաքաղաքականությանը և այլն: Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել COVID-19-ի դեմ մեր հավաքական պայքարում, բայց համաճարակը դեռ չի ավարտվել»,- ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր երկրներին զգոն մնալ ավելի առողջ, անվտանգ, ավելի արդար և բարգավաճ աշխարհ կառուցելու համար: