Բելգիայում սուգ է հայտարարվել

Բելգիայում սուգ է հայտարարվել

Բելգիան հուլիսի քսանին ազգային սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղի ժամանակ զոհվածների։

«Երեքշաբթի՝ հուլիսի քսանին կլինի ազգային սգո օր։ Դա կլինի մի օր, որի ընթացքում մենք մտածելու ենք այն մեծաթիվ մարդկային զոհերի մասին, եւ հայտնելու երախտագիտություն՝ մեր քաղաքացիներին՝ ցուցաբերած միասնականության եւ համերաշխության համար»,- հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։