Ամենամեծ դավաճանությունը գործեց ժողովուրդը

Ամենամեծ դավաճանությունը գործեց ժողովուրդը

ՈՄԱ-ի անդամ Անի Հակոբյանը հիշել է, թե ինչպես երկու տարի առաջ այս օրը թշնամին առանց դիմադրության հանդիպելու եկավ ու գրավեց Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղն ու հաջորդ օրը մտավ Հարհար:

Մանրամասն` նրա գրառման մեջ.

«Երկու տարի առաջ ՝ 16․10․2020 թվականի երեկոյան, առանց դիմադրություն հանդիպելու թշնամին գրավեց մոտ 50կմ երկարությամբ, սարերով շրջապատված տարածք և հասավ Քաշաթաղի շրջան գ․ Այգեհովիտ, իսկ հաջորդ օրը 17.10.2020-ին արդեն քայլելով հասավ գ․ Հարհար։ Հարհարից Բերձոր ավտոմոբիլային ճանապարհով մոտ 20կմ է: Իշխանաձորում և մոտակա տարածքներում տեղակայված զորքը , ՄՈԲ-ը հրաման չստանալով անկանոն փախուստի դիմեց։ Նրանցից շատերը հաջորդ օրը արդեն իրենց տներում էին, իսկ լրատվամիջոցները դեռ հայտարարում էին , թե հաղթում ենք։ Միայն մի քանի օր անց ասվեց, որ թշնամին գրավել է «Խոդա Աֆարինի» ջրամբարը, որը 50կմ հեռու էր Հարհար գյուղից։ Իհարկե ինձ համար անհասկանալի է ինչպես կարելի է սարերում չկռվել , բայց չկռվեցինք։

Քաշաթաղի հարավային թևի գրավումը թույլ տվեց հեշտությամբ հանձնել Շուշին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանց դրա Շուշիի հանձնումը հնարավոր չէր լինի։

Ճշմարտությունը խեղեցին , կեղծ հերոսներին հերոսացրին, արդարացրեցին դասալքությունը, այլոց տների և կյանքերի հաշվին իրենցը պահեցին, իսկ մենք լուռ համաձայնեցինք, մեզ հաճելի էր քաղցրը սուտը, գերադասեցինք աչքերը փակ սպասել մինչ արհավիրքը կանցնի, հույս ունենալով , որ կշրջանցի մեզ ու հիմա այնքան ենք պինդ փակել, որ կոմային մեջ ենք հայտնվել։ Քնած մարդուն հեշտ է մորթել․․․

Ամենամեծ դավաճանությունը գործեց ժողովուրդը ՎԱԽԵՆԱԼՈՎ ԵՎ ԼՌԵԼՈՎ․․․»: