«Քի΄մ, խոսիր Արցախի մասին». բողոքի ակցիա՝ Քարդաշյանի տան մոտ

«Քի΄մ, խոսիր Արցախի մասին». բողոքի ակցիա՝ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները շարունակում են ի աջակցություն Արցախի բողոքի ակցիա են անցկացնել։

Հերթական ակցիան տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ:

Ամերիկահայերը պահանջել են խոսել Արցախի մասին, բարձրաձայնել այնտեղ տիրող աղետալի իրավիճակը։

Ակցիայի մասնակիցները նաև կոչեր են հնչեցրել՝ «Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին, Քի΄մ խոսիր Արցախի մասին», «Գործե΄ք հիմա», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը» և այլն:

Ավելի ուշ նրանց մոտեցել է ոստիկանության ներկայացուցիչը՝ նշելով, թե բողոքի ակցիայի անցկացումը տվյալ վայրում անօրինական է։

Ի պատասխան՝ հայ ակտիվիստները հակադարձել են, որ Արցախում 120 հազար հայ է ցեղասպանվում և աշխարհը պետք է իմանա այդ ամենի մասին։