Հնարավոր է, որ Իսրայելի վարչապետը համեմատաբար անվնաս դուրս գա դատավարությունից

Հնարավոր է, որ Իսրայելի վարչապետը համեմատաբար անվնաս դուրս գա դատավարությունից

Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ երեք գործերը շատ անցքեր ունեն, և հնարավոր է, որ նա համեմատաբար անվնաս դուրս գա դատավարությունից:

Ռուսական «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իսրայելի Արիելի համալսարանի պրոֆեսոր, թոշակառու դատավոր Օդեդ Մուդրիկը, որը նախկինում ներկայացրել է Նեթանյահուին։

Երբ փետրվարին դատավարությունը սկսվի, երեք դատավորները ստիպված են լինելու լսել 333 մարդու ցուցմունք. մի գործընթաց, որը, հավանաբար, կտևի մի քանի տարի։

Իսրայելի վարչապետի դեպքում, Մուդրիկի կարծիքով, դատախազությունը, որը ներկայումս մեղադրում է Նեթանյահուին կաշառակերության, կոռուպցիայի և վստահության չարաշահման մեջ, սխալ է: Ըստ նրա՝ վարչապետին առաջադրված մեղադրանքների հատվածները սխալ են ներկայացվում, և դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ դատարանը կարող է այլ լույսի ներքո տեսնել առաջադրված մեղադրանքները։

Բիբիի դեմ երեք գործերն իրենց անցքերն ունեն: «Գործ 1000»-ում, որտեղ նա մեղադրվում է իր և իր ընտանիքի համար կինոպրոդյուսեր Առնում Միլչենից ամերիկյան վիզա տրամադրելու դիմաց թանկարժեք նվերներ (մոտ 300 հազար դոլարի) ստանալու մեջ, պաշտպանական կողմը, ամենայն հավանականությամբ, կպնդի, որ դրանք տրվել են ընկերական ձևով:

«Գործ 2000»-ն ունի իր խնդիրները, առաջին հերթին այն պատճառով, որ իբր Նեթանյահուն կաշառվել է Իսրայելի ամենասպառվող «Եդիոտ Ահրոնոտ» գործակալության, օրաթերթի տնօրեն Առնոլդ Մոզեսի կողմից, և ըստ Մուդրիկի, նա «վատ միտք չի ունեցել» գործակալության ղեկավարի հետ խոսելու ժամանակ:

Եվ, վերջապես, «Գործ 4000»-ը համարվում է աննախադեպ, քանի որ երբևէ չեն եղել դեպքեր, երբ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների հարաբերությունները մանրազնին քննության ենթարկվեն, կամ որևէ պաշտոնյա մեղադրվի լրատվամիջոցների հետ սիրախաղ անելու մեջ։ Համաձայն մեղադրանքի՝ Իսրայելի վարչապետը նախապատվություն էր խոստացել կառավարության գործունեությունը դրական լույսի ներքո ներկայացնելու դիմաց։

«Ես նրա դատավորը չեմ և չգիտեմ, թե նրանք ինչ կորոշեն: Բայց եթե ես նրանց տեղը լինեի, ես նրան բանտ չէի ուղարկի, քանի դեռ նրան մեղավոր չեն ճանաչել կաշառակերության մեջ: Կարծում եմ, եթե Նեթանյահուն թողնի իր պաշտոնը և կենտրոնանա իր իրավական մարտերի վրա, նա կկարողանա գործարքի հասնել դատախազության հետ»,- նշել է Բիբիի նախկին փաստաբանը: