Փաստորեն, КВН-ի կամ ուրախների ու հնարամիտների ակումբում ենք հայտնվել 

Փաստորեն, КВН-ի կամ ուրախների ու հնարամիտների ակումբում ենք հայտնվել 

«Իսկ ու՞ր մնաց բարոյականությունը՝ կհարցնեք դուք»: Չէ, չենք հարցնի, պարոն Վախթանգ Սիրադեղյան, որովհետև, կարծես, Հակոբ Պարոնյանն է ասել. «Երբ քաղաքակրթությունը դռնով ներս է մտնում, բարոյականությունը լուսամուտով դուրս է թռչում»: 

Ախր, բաոյականությունը նուրբ երևույթ է: Ինչ բարոյականության մասին է խոսքը, երբ Հայաստան պետությունը կործանման եզրին է: Ասում են, թե ինչ-որ ցեղերի հետ կռիվ ենք տվել, ինչ-որ զոհեր, բաներ են եղել, ու ինչ-որ հայրենիքի, ավելի ճիշտ, հողամասերի ինչ-որ մաս օկու­պաց­ված է և օկուպացիան ընդլայնվելու լուրջ հեռանկարներ ունի: Ըստ լրատվա­միջոցների, անբարոյական: Ինչու՞ ըստ լրատվամիջոցների: Որով­հետև, եթե այդ լուրերն իրականությանը համա­պա­տաս­խանեին, ապա գլուխներ թռած կլինեին: Հայաստանը պետություն է, տրա­մաբա­նորեն, պետք է ունե­նա հա­մապատասխան ինստիտուտներ, որոնք, անտա­րակույս, կկանխարգելեին նման իրավիճակները: Այնպես որ, ինչի՞ մասին է խոսքը: Հերյուրանքներ են:

Սիրադեղյանը գրում է. «…շատ քչերը հասկացան, որ վարչապետ լինելը Նիկոլի բանը չէ, ու արդյունքում 2020 թվականի պատերազմում ստացանք խայ­տա­ռակ պարտություն: Հիմա այդ մասին շատերը գիտեն, սակայն նիկոլական մանիպուլյացիայի շնորհիվ զոմբիացված որոշակի զանգվածին դա դեռեւս հասա­նելի չէ: Եվ այդ զանգվածի համար Նիկոլը մնում է հեղինակություն, էլ չասեմ՝ «փրկիչ»»: Նախ, ո՞ր Նիկոլի մասին է խոսքը («նիկոլի թվին» արտահայտությունը մոլորեցնող է. կարծես դա ասվում էր Николай II-ի առնչությամբ). Николай первый, թե Второй-ի: Կարո՞ղ է, հենց մեր վարչապետի մասին է խոսքը: Ի՞նչ իրավունքով են նրան ասում Նիկոլ Փաշինյան: Անկախության ժամանակաշրջանում պաշտոնա­վարածների թվից ելնելով, նա Николай Четвертый-ն է: 

Վախթանգը գրում է. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մանիպուլյացիայի վարպետ է…: Ողջ գիտակից կյան­քում նման ուղի բռնած մարդը…չի կարող չհասնել պրոֆե­սիո­նա­լիզմի:…Ինչը նշանակում է, որ քաղաքական կսմիթների դաշտում նրան խեղճաց­նելու համար պետք է առնվազն լինել արեւմտահայ գրող Հակոբ Պարոնյանի …մակարդակին: Բայց քանի որ այդպիսի մեկը կարծես թե չի հայտնվում ընդդի­մության մեջ, կա՛մ պետք է դադարեցնել այդ պրակտիկան եւ կա՛մ խմբակ­ցությունում փորձեր կատարել: …շատ բարդ է հարցերով խեղճացնել նիկոլանման մեկին, եթե նման փորձ անողը չունի անընդհատ հարցեր տալու հնարավորություն»:
Պարզվում է, որ КВН-ի հայտնի դեմքերի նման մեկը կարող է դառնալ երկրի ղեկավա՞ր: Լավ, ինչ եղել` եղել է: Հայտնի պատճառներով Հակոբ Պարոնյանը չի կարող օգտակար լինել այս հարցում: Իսկ ի՞նչ կարծիքի եք Գարիկ Մարտիրոսյանի մասին: Թե չէ, ընկել եք Քոչարյան, Սարգսյան, Վանեցյան: Նրանք КВН-ից անտեղյակ են: Այս տարիքում փորձեր անելն էլ նրանց չի օգնի:
Մի րոպե, ստացվում է, որ Հայաստանն ուրախների և հնարա­միտների ակու՞մբ է: Դե, ուրեմն, ՀՀ անկախության հռչակագիր կոչվածը պետք է վերաշարադրել այսպես.

ՀՌՉԱԿՈՒՄ Է
«Мы начинаем КВН»:
1.Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն ուրախ­ների և հնարամիտների ակումբ, կրճատ՝ КВН-Армения:

Գագիկ Վարդանյան