Իվանիշվիլիի թիմին ծանր պայքար է սպասվում առաջիկա պառլամենտական ընտրություններում

Իվանիշվիլիի թիմին ծանր պայքար է սպասվում առաջիկա պառլամենտական ընտրություններում

Վրաստանում իշխող քաղաքական մեծամասնությանը ծանր ներքաղաքական պայքար է սպասվում առաջիկա պառլամենտական ընտրություններում։ Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։ Վրացի քաղաքագետի համար սպասելի էր կառավարության ու վարչապետի փոփոխությունը։

Նրա համար էական էր, ոչ թե Մամուկա Բախտաձեի հեռանալը վարչապետի պաշտոնից, այլ այն, թե ով կփոխարինի նրան, ու թեեւ խոսվում էր՝ ինչպես Գեորգի Գախարիայի, այնպես էլ Մայա Ցկիտիշվիլիի մասին, ով ռեգիոնալ զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն է ղբաղեցնում, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել Գախարիայի վրա։ Վասաձեի համար Բախտաձեն հլու հնազանդ եւ թույլ վարչապետ էր։ Իսկ առաջիկայում սպասվող պառլամենտական ընտրություններում նա չէր կարողանա ապահովել մեծամասնություն Իվանիշվիլու կուսակցության համար։ Գախարիային վարչապետացնելու մտադրությունը պարզ ուղերձ էր, որ Իվանիշվիլին ամեն բան անելու է, որպեսզի ներկայիս վրացական քաղաքական մեծամասնությունը շարունակի պահպանել իր դիրքերը։