Ինքնասպան եղած միլիարդատերը կտակ է թողել

Ինքնասպան եղած միլիարդատերը կտակ է թողել

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, ով մեղադրվում էր սեքսուալ բռնությունների, անչափահասների հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու եւ այլ հանցանքների մեջ եւ ինքնասպանություն էր գործել իր բանտախցում, պարզվում է, որ կտակ է թողել։ Այս մասին գրում է New York Post-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Ըստ այդմ, Էփշտեյնը որոշել է իր 600 միլիոն դոլարանոց կարողությունը թողնել ապահովագրական մի հիմնադրամի որպես ի պահ։ Ուշագրավ է այն, որ կտակի կազմմանը ներկա է եղել թմրաբարոն Խոակին Գուզման Լոերուի փաստաբաններից մեկը։ Կտակը կազմվել է մահվանից մի քանի օր առաջ, ինչը եւս հատկապես գրավել է լրագրողների ուշադրությունը։