Google-ը Ռուսաստանից իր աշխատակիցներին կտարհանի

Google-ը Ռուսաստանից իր աշխատակիցներին կտարհանի

Google ընկերությունը Ռուսաստանի իր աշխատակիցներին կտեղափոխի այլ երկիր եւ կդադարեցնի իր կոմերցիոն ներկայությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Աշխատակիցների մեծ մասը կտեղափոխվեն Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ընկերությունն ունի մեծ գրասենյակ։ Ընդ որում, այն աշխատակիցները, ովքեր որոշել են մնալ Ռուսաստանում, հարկադրված կլինեն դուրս գալ աշխատանքից։