Հայբիզնեսբանկի շնորհավորանքը բանկային աշխատողի օրվա կապակցությամբ համակարգի թոշակառուներին

Այսօր Հայաստանում նշվում է Բանկային աշխատողի օրը: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես Բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէր. 1993թ-ին, այդ օրը, սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր համակարգի թոշակառուների համար արդեն ավանդական դարձած միջոցառումը:
Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ. համակարգի ավագները կիսվեցին իրենց աշխատանքային տարիներին տեղի ունեցած հիշարժան պահերով, հիշեցին աշխատանքային հին օրերը: Հաճելի հանդիպում էր, որի ընթացքում փորձառությունն ու միասին երկար  տարիների աշխատանքը մտերմացրել էին բոլոր ներկաներին՝ ստեղծելով խանդավառություն և տոնական տրամադրություն:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով քաջ առողջություն ու երկար տարիների կյանք:
ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև յուրաքանչյուր տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ, բարօրություն, նշանակալի հաջողություններ, արգասաբեր գործունեություն  և մասնագիտական աճի բարձր հորիզոններ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…