Քննարկել են ԵՄ անդամակցության հարցը
Այսօր՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպումը։ Այս մասին հայտնում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանի պատմական ընտրության մասին՝ հօգուտ եվրոպական ընտանիքի վերադարձի եւ այդ համատեքստում մատնանշել է Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին որպես ԵՄ անդամության թեկնածուխ կարգավիճակի տրամադրման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները նաեւ խոսել են Վրաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնք երկիրը ստանձնել էր դեռ 14 թվականին։
Կարծիքներ