Ինչ են դժգոհ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հայտնի եռակողմ հայտարարությունից, պարզաբանել է Սերգեյ Լավրովը

Ինչ են դժգոհ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հայտնի եռակողմ հայտարարությունից, պարզաբանել է Սերգեյ Լավրովը

Ռուսական RT-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է այն հարցին, թե ինչու են դժգոհ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արված՝ Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից։ «Ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ ունեցած շփումներում, նույնկերպ, ինչպես եւ նախագահ Պուտինը նախագահ Մակրոնի հետ Ղարաբաղյան թեմայով ունեցած վերջին օրերի շփումներում, ակնհայտ է, որ ինչ որ առումով նրանք վիրավորված են։ Սա տխուր փաստ է։ Ես երկու անգամ խոսել եմ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ եւ փորձել եմ բացատրել, որ մենք անհանգստանում ենք, որ մարդկային զոհեր չլինեն, որպեսզի փախստականների եւ տեղահանվածների թվերն էլ ահռելիորեն չավելանան։ Կարծում եմ, որ մարդկանց հավակնությունները ճիշտ չեն եւ էթիկապես սխալ, մարդկային պարզ բարոյականության տեսակետից»,- ասել է Լավրովը։