Կխաղա՞ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում

Կխաղա՞ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում

Վաղը՝ ապրիլի 11-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային», իսկ պորտուգալական «Բենֆիկան»՝ Մխիթարյանի «Ինտերին»։

Թեպետ «Սիթի»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն պորտուգալական ու իտալական ակումբների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը նույնպես ուշադրության կենտրոնում է։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, սա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչն է։

Մարզական առաջատար պարբերականները մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում առաջիկա այս հանդիպումների վերաբերյալ, անում կանխատեսնումներ, խոսում նաև հավանական մեկնարկային կազմերի մասին։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումներում Հայսատանի ազգային հավաքականի նախկին ավագը ընդրկված է «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում։