Հայաստանը ռուսների նախընտրած ուղղություններից է

Հայաստանը ռուսների նախընտրած ուղղություններից է

Առաջիկա մայիսյան տոների համար ռուսների համար ամենանախընտրելի հանգստի վայրերն են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Վրաստանը: 

Միաժամանակ, Սանկտ Պետերբուրգը ներռուսաստանյան ճանապարհորդությունների առաջատար ուղղությունն է։ 
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Русский стандарт բանկի ուսումնասիրությանը։

Նշվում է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկը դարձել է առաջատարը հարևան երկրներում հարցումների քանակով։ Ռուսները Բելառուս են մեկնում հիմնականում գնումներ կատարելու, համեղ ու իսկական սննդի, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու համար։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Ղազախստանը, որն իր լեռնային հանգստավայրերով գրավում է զբոսաշրջիկներին։ Միևնույն ժամանակ, գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան չեն կորցնում իրենց գրավչությունը։

«Այս երկրների մեղմ և տաք կլիման, բնական լանդշաֆտները և շատերի կողմից սիրված խոհանոցը նրանց դիրքավորում են մայիսյան տոների նախօրեին տուրերի պահանջարկի առաջին հնգյակում», - նշվում է հետազոտության մեջ։

Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, որտեղ, ըստ մասնագետների, ռուսները գնում են իսկական պատմական տեսարժան վայրեր տեսնելու։