ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի։

Այդ մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ  Երևանում ընթացող նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա ասել է, որ զորավարժությունների պլանը կներառի խաղաղապահ առաքելության, 
ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակների արձագանքման տարրեր:

«ՀԱՊԿ զինանոցում ստեղծվել և կատարելագործվում են արդյունավետ մեխանիզմներ ահաբեկչության և ծայրահեղականության, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար»,- նշել է Զասը։