Ռուս խաղաղապահներն ամեն բան անում են՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության․ Սերգեյ Շոյգու

Ռուս խաղաղապահներն ամեն բան անում են՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության․ Սերգեյ Շոյգու

Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն, հավելելով, որ Ստեփանակերտ է վերադարձել արդեն ավելի քան 30 հազար փախստական։ Նա հավելել է, որ հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել նորմալացնել իրավիճակը ռեգիոնում։ «Նշեմ, որ մեր զինվորականները գործում են պրոֆեսիոնալ կերպով եւ անում են ամեն բան, որ ռեգիոնում պահպանվի խաղաղությունը»,- նկատել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։