Իրանը հավասարության նշա՞ն է դնում Երևանի ու Բաքվի միջև

Իրանը հավասարության նշա՞ն է դնում Երևանի ու Բաքվի միջև

«Ես պնդում եմ, որ մենք Հայաստանին ու Ադրբեջանին համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հարևաններ։ Սա հիմնված է փոխադարձ շահերի և հարևանների հետ հարաբերություններում առաջնահերթ քաղաքականության վրա»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը։  

«Մենք երբեք մեր հարաբերությունները չենք կարգավորում կողմերից մեկի՝ մյուսի նկատմամբ գերազանցության հիման վրա»,- ասել է նա։ Իրանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ անցյալ ամիս ինքն այցելել է Հայաստան և հավելել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին այցելել է Թեհրան, ինչին, ըստ նախարարի, արձագանքել են ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։  

Աբդոլլահեանն ընդգծել է, որ Թեհրանն «աչք չունի» հարևանների տարածքների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի, սակայն հիշեցրել․ «Մենք հստակ ասել ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որ մեր պետությունը լուրջ արձագանք է տալու տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»։