ԱՊԼ-ի ֆուտբոլիստները կտուգանվեն, եթե փոխանակվեն մարզաշապիկներով

ԱՊԼ-ի ֆուտբոլիստները կտուգանվեն, եթե փոխանակվեն մարզաշապիկներով

Daily Mail-ը  տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի ղեկավարությունը շարունակում է հետևել Covid-19-ի տարածման կանխարգելման նպատակով հակահամաճարակային նորմերի խստիվ պահպանմանը: Այսուհետ ԱՊԼ-ի ակումբները ստիպված կլինեն մոտ 6 հազար եվրո տուգանք վճարել ամեն անգամ, երբ նրանց խաղացողները խաղի ավարտից անմիջապես հետո կփոխանակվեն մարզաշապիկներով: Աղբյուրը վստահեցնում է, որ թիմերից մեկն արդեն մեկ խաղի համար երկու անգամ տուգանվել է: Ակումբները կարող են իրենք վճարել տուգանքը, կամ էլ այն փոխանցել խաղացողին,ով խախտել է տվյալ կանոնը: Ըստ աղբյուրի, ակումբը, որն արդեն իսկ երկու անգամ խախտել է այս կանոնը, գումարի վճարման պարտավորությունը թողել է հենց ֆուտբոլիստների վրա, սական չի նշվում, թե կոնկրետ որ անգլիական ակումբի մասին է խոսքը։