Զարգացող պետություն քանդած մի հեղափոխության պատմություն

Զարգացող պետություն քանդած մի հեղափոխության պատմություն

1961 թվականից Հարավ աֆրիկյան հանրապետությունը ղեկավարում էին սպիտակամորթ նախագահները: 1994 թվականին Նելսոն Մանդելան դարձավ առաջին սեւամորթ նախագահը: Դրանից առաջ տասնամյակներ պայքարում էր անարդարությունների դեմ ու 27 տարի ազատազրկված է եղել:
Նախագահ դառնալուց հետո Նելսոն Մանդելան բազմաթիվ բարեփոխումներ արեց. մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկում, սոցիալական նպաստների աճ, գյուղերում ապրող սեւամորթ երեխաներին պետական նպաստներ, հողային բարեփոխումներ եւ այլն:

Նելսոն Մանդելայից հետո ՀԱՀ նախագահ են դարձել բացառապես սեւամորթ գործիչներ՝ Տաբո Մբեկի, Կգալեմա Մոտլանտե, Ջեյկոբ Զումա եւ գործողը՝ Սիրիլ Ռամաֆոսա:

ՀԱՀ-ն հարուստ երկիր էր, ադամանդի, ուրանի հսկա պաշարներ ուներ, երեք կողմից շրջապատված է օվկիանոսով: Այս պետությունը զարգանում էր եւ նոր ձեռքբերումներ գրանցելու մեծ ներուժ ուներ: ՀԱՀ-ը սպիտակամորթ իշխանության ժամանակ ուներ անգամ միջուկային զենք, միջուկային էներգիայի զարգացման եւ տիեզերական հետազոտությունների նախագծեր: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ 1979 թվականին ՀԱՀ-ից 2500 կմ հեռու գտնվող փոքրիկ Բուվե կղզում ՀԱՀ-ը միջուկային զենք է փորձարկել:

Սպիտակ իշխանության ժամանակ ՀԱՀ Յուհանեսբուրգ քաղաքը համեմատում էին Նյու-Յորքի հետ եւ անվանում ՀԱՀ-ի ֆինանսական մայրաքաղաք: Այստեղ լուրջ բիզնես միջավայր էր: Սեւ իշխանությունը՝  սկսած Նելսոն Մանդելայից գործարար միջավայրը ավիրվեց: Գյուղերից եկած կրթություն չունեցող սեւամորթերը գրավեցին շքեղ բիզնես-բնակարանային երկրաքերերը: Հիմա գործարար կենտրոնն ավիրվել է, շենքեր կան, որոնց բակում հավաքված աղբը հասնում է 3-4 հարկեր, վերելակներն ու այլ տարածքներ սեւամորթերը դարձրել են պետքարաններ ու գարշոհոտությունը խեղդում է, լույս ու ջուր չկա, ամեն օր թալանում են սպիտակամորթերին: Հիմա Յոհանեսբուրգի կենտրոնում չկա գործարար միջավայր, բիզնես ակտիվությունը տեղափոխվել է քաղաքի հյուսիս՝ սպիտակամորթերով բնակեցված Սենդտոն թաղամաս: Երկիր այցելող զբոսաշրջիկին օդանավակայանում զգուշացնում են ինչ անես, եթե թալանել են, տեղի սպիտակամորթերը ապրում են պարսպապատ թաղամասում, պարսպի ողջ երկայնքով նաեւ հոսանքի բաց լարեր են անցնում, ձեռք տաս՝ կխփի: Այսօր ՀԱՀ-ում օրական 50 մարդ են սպանում: Օրինապահ մարդիկ մութ ժամերին փողոցում չեն քայլում, իսկ մեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ: ՀԱՀ իշխանությունները կորցրել են պատմական կապը նախկինների հետ, սկսել են սեփական կետից եւ երկիրը կործանվում է: Մայրաքաղաք Քեյբթաունում ջրի սով է, ամեն ընտանիք կարող է օրական 50 լիտր ջուր կարող է օգտագործել ամեն ինչի համար՝ սնունդ, հիգենա, գյուղատնտեսություն, մեքենայի խնամք եւ այլն: Նելսոն Մանդելայի օրոք ՀԱՀ-ը ինքնակամ հրաժարվեց միջուկային եւ տտիեզերական ծրագրերից, ոչնչացրեց հատուկ սարքերն ու բոլոր փասստաթղթերը: Փորձագետները պնդում են, որ Նելսոն Մանդելայի հատուկ նպատակով բերեցին իշխանության եւ տապալեն հզորացող երկիրը: Կառավարելի քաոս ստեղծվեց եւ սպիտակ իշխանությունը փոխվեց սեւ իշխանությամբ:

ՀԱՀ-ում առանձին բնակության՝ Ապարտեիդի տարիներին՝ 1948-1994 (46 տարի) պետության դեմ բողոքող 7 000 սեւամորթ է սպանվել: Նելսոն Մանդելայի նախագահ դառնալուց հետո մինչ օրս՝ 1994 թվականից՝ 28 տարում՝ սեւ ժողովրդավարության ժամանակ՝ 70 000 սպիտաամորթ է սպանվել: ՀԱՀ-ում իշխում են կրթություն չունեցող, ցեղային մտածողությամբ, ժամանակակից ձեւակերպումներով ասած՝ քաղաքական նպատակահարմարությամբ, առաջնորդվող մարդիկ, որ լծակներ ունեն, բայց կրթությանը տեղ չեն տալիս, անգրագիտություն վերադառնում է հանրություն: Պաշտոնյա կա, որ կարծում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարելի է բուժել կույսի հետ սեռական շփման միջոցով: Իսկ 2007-2017 հատվածում նախագահ եղած Ջեյկոբ Զուման վստահ էր, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վտանգավոր չէ, եթե վարակվել ես՝ լողացիր եւ կլավանաս: Ձեյկոբ Զուման ընդամենը երեք տարի է դպրոց գնացել, սովորել նաեւ երիտասարդ պարտիզանների դպրոցում:

Զուման պնդում էր, որ քրիստոնյա է, բայց պաշտոնապես չորս, իրականում՝ ութ կին ուներ: Նրա օրոք ՀԱՀ-ում պաշտոնապես կար հենց չորս առաջին տիկին: Զումայի 60 ամյակի տորթը 1500 դոլար արժեր: Զումայի կանանց, բազմաթիվ սիրուհիների, 21 երեխայի վրա պետբյուջեից տարեկան 150 միլիոն դոլար էր ծախսվում: Կանայք երբ ուզում էին, գնում էին Եվրոպա, Դուբայում Զումայի դղյակը ունի 10 ննջարան, 13 սանհանգույց,  10 հյուրասենյակ: Իսկ հայրենիքում կառուցված բազմաթիվ դղյակներից մեկը արժեցել է 23 միլիոն պետական դոլար: Ջեյկոբ Զումայի օրոք մայրաքաղաք Քեյբթաունը դարձավ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը: Այստեղ կարող են օրը ցերեկով  թալանել, սպանել: Բայց երբ Սիրիլ Ռամաֆոսայի օրոք Զուման ձերբալակվեց նույն կրթություն չունեցող եւ Յոհանեսբուրգը ավիրած մարդիկ ի պաշտպանություն Զումայի փողոց ելան: 

Դրսի որոշ ուժեր փորձում են ցույց տալ, թե ՀԱՀ-ում սեւ ժողովրդավարության օրոք ամեն ինչ լավ է, օրինակ 2010-ի ՀԱՀ-ում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Փորձագետները վստահ են, որ ՀԱՀ-ն այս վիճակով երկար չի դիմանա ու երկիրը քանդվել-վերանալու է:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ