Տարբեր տարիներին ինչ իրադարձություններ են եղել հունվարի 19-ին

Տարբեր տարիներին ինչ իրադարձություններ են եղել հունվարի 19-ին

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հունվարի 19
• 1920 թ. հունվարի 19, Փարիզի վեհաժողովում ճանաչվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը
• 1990 թ. հունվարի 13-19 Բաքվում հայերի ջարդեր
• 1990 թ. հունվարի 19-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ զորք է մտցվում Բաքու՝ ճնշելու ադրբեջանցիների կողմից հայերի ջարդը։ Այդ կապակցությամբ Հունվարի 20-ը Ադրբեջանում հայտնի է «սեւ հունվար» անվամբ։ Թուրքերը դա օգտագործում են հակահայ քարոզչության համար։ 
• 1990 թ. հունվարի 19-ին Ադրբեջանական զինված ուժերը Երասխավանի մոտ փորձում են խախտել Հայաստանի հետ սահմանը։ Սա ըստ էության պատերազմի ակտիվ սկիզբն էր։ 
• 1990 թ. հունվարի 19, զոհվում է (թե՞ դավադրաբար սպանվում) Հայաստանի Հանրապետության անկախության սիմվոլներից՝ Մովսես Գորգիսյանը, ով առաջինն էր ծածանել Հայոց Եռագույնը ՀՀՇ միտինգներին
1992 թ. հունվարի 19, Հայկական կողմն ազատագրում է Ստեփանակերտին կպած Կրկժանը
•1993 թ. հունվարի 19, Ասկերան, Շահումյան, Մարտակերտ, Մարտունի եւ Հադրութի ուղղությամբ թշնամու լայնամասշտաբ գրոհ
• 2007 թ. հունվարի 19, սպանվում է Հրանտ Դինքը
• 2014 թ. հունվարի 19 (լույս 20 գիշերը) Ադրբեջանը դիվերսիա է իրականացնում սահմանին, զոհվում է Արմեն Հովհաննիսյանը
• 2015 թ. հունվարի 19 (լույս 20 գիշերը) Ադրբեջանը 8 դիվերսիա է իրականացնում սահմանին, զոհվում է Սուրեն Փիլոսյանը
• 2015 թ. հունվար 19, մահանում է հունվարի 12-ին ահաբեկչության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը։ 
• 2015 թ. հունվար 19, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվով 102 երկների ղեկավարների հրավիրում է Թուրքիա՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու
• 2018 թ. հունվարի 19, Նիկոլ Փաշինյան & co թրքասերների «Ելք» դաշինքը Կինո Մոսկվայի մոտ ցույց եւ երթ է կազմակերպում
• 2019 թ. հունվարի 19, ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանում «վերջին 14 տարիներին» ամենամարդաշատ հավաքի անցկացման մասին
• 2023 թ. հունվարի 19, Երասխի ուղղությամբ վիրավորում է ստանում ԶՈւ զինծառայող
• 2023 թ. հունվարի 19, Գեղարքունիքի զորամասերից մեկի կացարանում (ըստ նախնական տվյալների) հրդեհի արդյունքում զոհվում է 15 զինծառայող, եւս 3-ի վիճակը գնահատվում է ծանր...
.…..........
*********
Հ.Գ.
Հունվարի 19-ը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը տոնում է Սուրբ Ծնունդը,
Ուղղափառ եկեղեցին՝ Ջրօրհնեքը (Քրիստոսի Մկրտությունը Հորդանանում)...
Հ.Հ.Գ.
...շարունակելի.»։..