Գոնե պատկերացրի՞ն, թե ոնց են վարվում ազգային հերոսի հանդեպ․․․

Գոնե պատկերացրի՞ն, թե ոնց են վարվում ազգային հերոսի հանդեպ․․․

Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է։ Ուրիշ բառ չավելացնեմ, որովհետև այս երկու բառով ամեն ինչ ասված է։ Ֆրանսիայի նախագահի կողմից Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները պանթեոնում վերահուղարկավորելն առաջին հերթին ֆրանսիական ազատատենչ ոգու բարձրացման համար է։ Այսինքն այն մարդիկ, կապ չունի ազգությունը, որոնք պայքարել են Ֆրանսիայի ազատության համար, Ֆրանսիան ի տես աշխարհի՝ մեծարում է նրանց, դրանով բարձրացնելով իր ազգի պայքարի ոգին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր միկրոբլոգում հայերեն գրառմամբ կարևորել է․ «Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։

Նա երախտապարտ է հայերին։ Երախտապարտ է հայի այն տեսակին, որը պայքարել է Ֆրանսիայի ազատության համար։ Այդ արարողությանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանն ու իր կինը։ Այդ ճոխ արարողությունն ու մեծարանքը տեսնելով ես այլ բան եմ մտածում՝ տեսնես Նիկոլ Փաշինյանը գոնե պատկերացրե՞ց, թե ինչ բան է ազգային հերոսը։Թե՞ նրան թվում է, թե իրենց էր վերաբերվում այդ պատիվը։  Մտքի ծերով անցա՞վ, , թե ազգի  հերոսների նկատմամբ ինչպես են վարվում երկրի ղեկավարները։ Մեր ազգի հերոսներին նսեմացնելով, հետապնդելով, ձերբակալելով, կոմպրոմատներով ,, նրանց թևերը կտրելով,, գիտակցու՞մ է, որ նրանք պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի։ Եթե,  այո՝  ինչու՞ է գիտակացաբար ու թիրախավորված կոտրում ազգի դիմադրության ոգին։ Եթե ոչ՝ ի՞նչ գործ ունի երկրի ղեկավարի աթոռին։ Ո՞վ է այդ աթոռին նստեցրել նրան ու Հայաստանը «ծալում»։