Քոչարյանը միայնակ էր եկել նիստին, Արմեն Գեւորգյանը ԱԺ֊ում է

Քոչարյանը միայնակ էր եկել նիստին, Արմեն Գեւորգյանը ԱԺ֊ում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով նիստը, որը կարճ ժամանակ անց հետաձգվեց։

Արմեն Գեւորգյանը, որը ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր է, չէր ներկայացել նիստին։ Այս առնչությամբ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրեց նիստը հետաձգելու մասին, քանի որ իր պաշտպանյալը մասնակցում է Ազգային ժողովի նիստին: Փաստաբանը խնդրեց հարգալից համարել Գեւորգյանի բացակայությունը: Որքա՞ն կտեւի ԱԺ նիստը, փաստաբանը չի կարող ասել, նա միայն հայտնեց, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակների հարցը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ օգոստոսի 10-ը` ժամը 13:00-ը: