Այսուհետ ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը

Այսուհետ ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը

ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվում է փաստաթղթավորման նոր կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ։

«Նախագծով առաջարկվում է կարգավորել փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով:

Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: