Ղրիմի հայ համայնքը Վճռաբեկ դատարանում Ս․ Գեւորգ եկեղեցու գործով հաղթել է 

Ղրիմի հայ համայնքը Վճռաբեկ դատարանում Ս․ Գեւորգ եկեղեցու գործով հաղթել է 

Կրասնոդարի Վճռաբեկ դատարանը մարտի 28-ին մերժել է բավարարել Թեոդոսիա քաղաքի Ս․ Գեւորգ հայկական եկեղեցու տարածքում գտնվող նախկին հողտարերի գանգատը, անփոփոխ թողնելով վերաքննիչ դատարանի վճիռը։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ Ս․ Գեւորգ եկեղեցու տարածքում, որը Ռուսաստանի օրենսդրությամբ համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ եւ հատուկ պահպանվում է պետության կողմից, իրականացվել է բնակելի տների անօրինական շինարարություն։ 2019 թվականից Ղրիմի հայ համայնքի եւ տեղի իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվել Ս․ Գեւորգի պահպանության ուղղությամբ։ Երկու դատական գործերն էլ հայ համայնքը հաղթել է։

Դատական այս որոշմամբ, բոլոր չորս հողատարածքները վերադարձվել են պետական սեփականության կարգավիճակի եւ Ս․ Գեւորգը հնարավոր է այժմ արդեն պահպանել ապագա սերունդների համար, հայտարարել է Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը։