Հրապարակ». ՄԻՊ-ի տարեկան հաշվետվությունն ուղարկվել է Ազգային ժողով
Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը եւ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը՝ յուրաքանչյուրը մոտ 500 էջի սահմաններում։ Փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն։ Փաստաթղթերը պատկան հանձնաժողովում կքննարկվեն ապրիլի 27-ին։
Կարծիքներ