Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ տեքստիլ արտադրամասերն ապրիլի 20-ից աշխատեցնելու թույլտվություն ստացան, ավելի ճիշտ՝ աշխատելու համար արտադրամասի տնօրինությունը նախապես գրավոր պետք է դիմի կառավարություն եւ թույլտվություն ստանա։ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տնօրինությունն էլ որոշել է առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ կառավարությանն ուղարկած գրավոր հարցման վերսկսել աշխատանքները։ Մոտ 50 ավտոբուս են տրամադրել բանվորներին աշխատավայր տեղափոխելու համար, սակայն կեսօրից հետո տեղի ոստիկանության աշխատակիցները մտել են ու փակել ֆաբրիկան, ասվել է, որ բոլորի նկատմամբ 100 հազար դրամի չափով վարչական իրավախախտումների արձանագրություններ կկազմվեն։ Մինչդեռ մարդիկ դժգոհ են, ուզում են աշխատել, նրանք շարժվել են քաղաքի կենտրոնական հրապարակ՝ բողոքի ցույց անելու։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
ՔՊ-ի վերջին շանսը
Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...
×
❮
❯