Մամիկոն Ասլանյանով չեն բավարարվի. ով է հաջորդը

Մամիկոն Ասլանյանով չեն բավարարվի. ով է հաջորդը

Մամիկոն Ասլանյանին կալանավորելով իշխանությունը վայր չի դրել զենքերն, ամեն ինչ փորձում են անել, որ ՔՊ-ն իշխանությունը զավթի նաեւ Վանաձորում: Տեղեկություններ ստացանք, որ Ասլանյանին առաջադրված մեղադրանքով որպես օժանդակող ուզում են ներգրավվել, որպեսզի նաեւ ձերբակալեն «Ասլանյան» դաշինքի ցուցակի երրորդ համար Արեւհատ Հովհաննիսյանին, որը Վանաձորի համայնքապետարանում զբաղեցրել է իրավաբանական վարչության պետի պաշտոնը: 

Իսկ սա էապես կփոխի ուժերի հարաբերակցությունը եւ դեկտեմբերի 20-ին նշանակված անդրանիկ նիստին ոչ միայն Ասլանյանի` քաղաքապետ ընտրվելը կդառնա անհնարին, այլեւ 
ՔՊ-ն դաշնակիցների հետ իր ցուցակից կընտրի քաղաքապետ: 

Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը «Հայրենիք» կուսակցության հետ այս պարագայում կունենա 15։ Իսկ ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» եւ Ական՝ Արկադի Փելեշյանը՝ ՀԱՍԿ կուսակցությամբ առաջադրված՝ 16 մանդատ: