Ռոստովցիները տագնապած են․ նահանգապետը հայտարարություն է արել

Ռոստովցիները տագնապած են․ նահանգապետը հայտարարություն է արել

Ռոստովցիների լսած ձայները կապված չեն հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ։ Այս մասին հայտարարել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը՝ նշելով, որ հնչած ուժգին ձայները կապված են ինքնաթիռի շահագործման հետ։
«Զինվորականները տեղեկացրել են ինքնաթիռը գերձայնային ռեժիմով գործարկելու մասին։ Խնդրում եմ հանգստություն պահպանել»,- գրել է Վասիլի Գոլուբևը իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով Դոնի Ռոստովի բնակիչների լսած պայթյունների ձայները։
Ռազմական թղթակից Բորիս Ռոժինն, իր հերթին, պնդել է, թե քաղաքի երկնքում 3 զենիթային հրթիռ է խոցվել, որոնք գործարկվել են Ուկրաինայի կողմից։ 
Նահանգապետ Գոլուբևը նշել է, որ այս լուրն իրականությանը չի համապատասխանում։