Հայաստանի հավաքականի ավագը կարող է հեռանալ

Հայաստանի հավաքականի ավագը կարող է հեռանալ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը՝ հեռանալով «Աստանայից»։

Հարոյանը, նշենք, ղազախական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարի։ Ղազախական մարզական պարբերականների պնդմամբ՝ «Աստանայի» ղեկավարությունը որոշել է հնարավորինս երիտասարդացնել թիմը ու այս համատեքստում նշվում է, որ հայազգի ֆուտբոլիստը «Աստանայի» առաջիկա պլանների մեջ չի մտնում, ֆուտբոլիստն արդեն 31 տարեկան է, բացի այդ ակումբի ղեկավարությանը դուր չի գալիս ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքները։