Ինչո՞ւ են Զելենսկին և նախարարները զինվորական հագուստ կրում

Ինչո՞ւ են Զելենսկին և նախարարները զինվորական հագուստ կրում

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը բացատրել է, թե ինչու են նախարարները և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին միշտ կրում կանաչ ձիթապտղի գույնով վերնաշապիկներ կամ զինվորական համազգեստ։

Գերմանական Focus-ին տված հարցազրույցում պաշտոնյան ասել է, որ դա կարելի է անվանել պատերազմական դիվանագիտական ​​վարվելակարգ (Էթիկետ)։

«Այս հագուստները մեզ կապում են այն աղջիկների ու տղաների հետ, ովքեր իրենց կյանքը տալիս են մեր երկրի համար։ 

Այս համազգեստը կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Դրանք խորհրդանշում են, որ Ուկրաինան մարտնչում է և կշարունակի պայքարել։

Անհնար է կոստյում ու փողկապ կրել, երբ քո երկիրը համազգեստ է հագել և պայքարում է իր գոյության համար»,- ընդգծել է Ուկրաինայի վարչապետը։